Բոլորս էլ գիտենք, որ օպերատիվ համակարգը համակարգչում տեղադրելուց հետո որոշ ժամանակ անց համակարգիչը այլևս տեղադրման օրվա պես արագ չի աշխատում : Դա ունի իր շատ ու շատ պատճառները: Անդրադառնամ գլխավոր պատճառներից մեկին: Համակարգչում դուք տեղադրում եք մի խաղ կամ ծրագիր այն ջնջելուց հետո իր մնացորդները (հիմնականում ֆայլերի հասցեները) մնում են օպերատիվ համակարգի ամենակարևոր` ռեեստոր (Regedit) հատվածում: Շատ ծրագրեր կան, որ ջնջելուց հետո այլևս չեք կարողանում նույն համակարգչում տեղադրել տվյալ ծրագիրը երկրորդ անգամ, քանի որ ռեեստորում ծրագրի թղթապանակը չի ջնջվել և համակարգիչը հասկանում է, որ ծրագիրը արդեն իսկ տեղադրված է: Նման դեպքերտ հիմնականում լինում է տվյալ ծրագրի Uninstall համակարգի սխալը, քանի որ այն պիտի ջնջի բոլոր թղթապանմակները Նմանատիպ դեպք իմ հետ պատահեց չեմ նշի ինչ ծրագիր էր (չեմ ուզում ազդել ծրագրի վարկանիշին), բայց կնշեմ հայկական հաշվապահական ծրագիր էր: Ես առանց այս (Registry Life) ծրագրի ջնջեցի այն բայց ծրագրով ավելի հեշտ է:
Այս խնդիրներից խուսափելու համար օգտագործեք Registry Life ծրագիրը այն ստուգում և վերացնում է ռեեստորի բոլոր խնդիրները:
Ներքևի նկարներում պատկերված է ծրագրի հետ աշխատելու ընթացքը, չնայած շատ պարզ կառուցվածք ունի:
Նկ.1
Նկարում X-ով նշված հադվածները խորհուրդ չի տրվում օգտագործել:
Իմ մոտ առաջին հատվածը կանաչ է նշված, քանի որ իմ մոր խնդիրներ չկար:
Ռեեստորը մաքրելու համար սեղմեք чистка реестра կբացվի նկ.2-ում պատկերվածը:
Նկ.2
Մնացած գործողությունները հերթականությամբ պատկորված են նկարներում:Իսկ եռռստորի օպտիմանացումը (նկ.1) կատարվում է գրեթե նույն քայլերով
Նկ.3
Նկ.4
Նկ.5
Երևի կհետաքրքրի, թե ինչպես մուտք գործել ռեեստոր: Նախորդ նյութերումս շատ եմ ասել ռեեստոր մուտք գործելու եղանակը Start մենուից սեղմեք Выполнить և գրեք regedit ու սեղմեք ok (Windows XP), Windows 7-ում մտեք Start մենու որոնման դաշտում գրեք regedit և սեղմեք Enter:
Ներբեռնել Registry Life ծրագիրը: