0 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հարգելի բլոգի այցելուներ սրտանց շնորհավորում եմ ձեր բոլորի  Ամանորը և Սուրբ ծնունդը: Այս տարում թող կատարվեն ձեր բոլորի  ցանկությունները ու նպատակները: Շնորհակալ եմ ձեզանից, որ տարվա ընթացքում ակտիվ այցելություններ եք ունեցել իմ բլոգ: Դրա համար ձեզ պատրաստել եմ ամանորյա նվեր, որը կներկայացվի նյութիս վերջում: 
Տարվա ընթացքում ինձ շատ են օգնել հետևյալ մարդիկ ,որոնցից ես անչափ շնորհակալ եմ: Բլոգի դոմենի գումարային խնդիրներով ինձ շատ է աջակցել Մերի Ղազարյանը, շատ շնորհակալ եմ Մերի ջան: Դոմենի տեխնիկական հարցերով ու ֆեյսբուքյան բլոգի էջի լայքերի հարցերով ինձ շատ է օգնել Գոռ Ավագյանը, ումից շատ շնորհակալ եմ : Տարվա ընթացքում ես բացակայել եմ երկրից այդ ընթացքում բլոգիս հետևում էր իմ ամենալավ ընկեր Սամվել Իգիթյանը: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի գործընկերներ Nverblog.com (կայքը ինչ-ինչ պատճառներով հիմա անհասանելի է ) կայքի հեղինակներ Նվեր Խաչոյանին ու Հարություն Մաթևոսյանին և dprocashakert.wordpress.com բլոգի հեղինակ` Աննա Խաչատրյանին, իմ կայքին շատ այցելու տրամադրելու համար:
Տարվա ընթացքում  ինձ ուղարկել են բազմաթիվ օրվա կադրեր ու հետաքրքիր նյութեր, որոնց հեղինակներն են Լիլիթ Հակոբյանը,  Մերի Ղազարյանը, Գոհար Խաչատրյանը, Լիանա Հայրապետյանը, Զարուհի Եղիշյանը, Հունան Շահմուրադյանը, Էդգար   Մագթաղյանը , Ռազմիկ Խաչատրյանը, Ռուզան Ղազարյանը, Գևորգ Գևորգյանը , Հենրիկ Աբրահամյանը: Անչափ շնորհակալ եմ ձեզանից :


10 այն կայքերը, որոնցից բլոգ այցելություն շատ է եղել տարվա ընթացքում : Կայքերը ներկայացված են հերթականությամբ ըստ այցելության քանակի:
  1. www.dprocashakert.wordpress.com
  2. www.google.am
  3. www.facebook.com
  4. www.armdaily.info
  5. www.twitter.com
  6. www.BlogNews.am
  7. www.7secretsearch.com
  8. Nverblog.com (կայքը ժամանակավորապես անհասանելի է)
  9. www.luckylove.do.am
  10. www.vampirestat.com
ԵՎ վերջում ինչպես խոստացել էի իմ նվերը ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի' այցելուներ: Նախորդ նյութերումս ես ներկայացրել էի իմ հեղինակային ծրագիրը` BlogArt Windows8.1 Activator 1.0, որը ես մինչև այսօր հրապարակային անհասանելի էի պահել այցելուներիցս: Հիմա այն անվճար տրամադրում եմ ձեզ, այս ծրագրից աշխարհում դեռ գոյություն չունի, մի քանի օր առաջ են պատրաստել, որը համակարգը ակտիվացնում է ընդամենը 180 օր ժամկետով, իմ ծրագիրը այն ակտիվացնում է ընդմիշտ: Ես այն սիրով նվիրում եմ ձեզ, կարող եք ներբեռնել ներքևի հղումով: Ներբեռնելուց հետո ապաարխիվացրեք ու բացեք այն` սեղմելով մկնիկի աջ սեղմակը BlogArt Windows 8.1 Activator1.0.exe ֆայլի վրա, հետո սեղմեք запустить от имени администратора հրամանը: Դժվարություններ առաջանալու դեպքում դիտեք հետևյալ տեսահոլովակը` սեղմելով այստեղ:

Եվ սա դեռ ամենը չէ, ձեզ եմ նվիրում նաև օրիգինալ օպերաիտիվ համակարգը, որը կտեղադրք USB կրիչի կամ DVD սկավառակի վրա: Ու դրանով կկարողանաք տեղադրել օպ. համակարգը ձեր համակարգչում: Տեղադրելուց հետո համակարգը ապաակտիվ է, կակտիվացնեք վերևում նշված ծրագրովս: Համակարգը կարող եք ներբեռնել ներքևում նշված հղումով:

Սիրով բլոգի հեղինակ Արթուր Ղազարյան:
widgets
0 Comments
Disqus
Fb Comments
Մեկնաբանություն :

Комментариев нет:

Отправить комментарий